• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հարցազրույցը Բելգրադի «Պոլիտիկա» օրաթերթին

10 ապրիլի, 2021
Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հարցազրույցը Բելգրադի «Պոլիտիկա» օրաթերթին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի 2021թ․ ապրիլի 10-ի հարցազրույցը Բելգրադի «Պոլիտիկա» օրաթերթին

Ադրբեջանը դեռ չի ազատել բոլոր հայ գերիներին
 
Չնայած 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի կողմից ստորագրված արձանագրության, որի համաձայն ինը կետերով ավարտվել էր Լեռնային Ղարաբաղի պատերազմը, ամեն ինչը չէ, որ հարթ է ընթանում: Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, ով նաև ոչ ռեզիդենտ դեսպան է Սերբիայում, Խորվաթիայում, Սլովենիայում և Չեռնոգորիայում, մտահոգված է, որ Ադրբեջանը չի կատարում իր կողմից ստանձնված պարտավորությունները: ՚՚Պոլիտիկաՙՙ-ին տրված հարցազրույցում նա ասում է, որ Հայաստանն իր պարտավորությունները կատարեց և դուրս եկավ Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքներից նախատեսված ժամկետներում: Սակայն պնդում է, որ Ադրբեջանը չի կատարել արձանագրության այն կետը, որը նախատեսում է ռազմագերիների փոխանակում:
ՙՙԽնդիրն այն է, որ մինչև վերջ չեն կարգավորվել հումանիտար խնդիրները: Ադրբեջանը չի կատարել արձանագրության շատ կարևոր պահանջը, որը վերաբերում է բոլոր ռազմագերիների և կալանավորված այլ անձանց փոխանակմանը: Սա պետք է իրականացվեր ,,բոլորը բոլորի դիմաց,, սկզբունքի համաձայն: Հայաստանը վերադարձրեց բոլոր ադրբեջանցիներին, որոնք ռազմագերիներ էին, և ոչ միայն նրանց, այլև ոմանց, որոնք շատ տարիներ առաջ ձեռբակալվել էին Ղարաբաղում որպես հանցագործներ: Ադրբեջանը վերադարձրեց մի քանի տասնյակ ռազմագերիներ, սակայն մինչ այսօր, հաստատված տեղեկությունների համաձայն, այնտեղ են 71 ռազմագերի և հարյուրավոր այլ անձինք, որոնցից ոմանք Ադրբեջանում հռչակվել են ահաբեկիչներ: Նրանց մեջ կան և՛ զինվորականներ, և՛ քաղաքացիական անձինք, որոնք Ղարաբաղի մի քանի գյուղերում մնացել էին իրենց դիրքերում, և ադրբեջանցիները համաձայնագրից մեկ ամիս անց իրագործել են ռազմական գործողություն, և նրանց բոլորին ձեռբակալել: Կան բազմաթիվ տեղեկություններ նաև այլ գերիների մասին, նրանց մեջ՝ շատ քաղաքացիական անձանց, նաև կանանց մասին,, - ընդգծում է դեսպանը:
 
...Միջազգային հանրությունն իրեն լավագույնս չդրսևորեց Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում; չկարողացան կանգնեցնել պատերազմը։ Ինչպիսի՞ սպասելիքներ ունեք, որ նրանք այժմ կհակազդեն։
 
Պատերազմը կանգնեցվեց նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդության շնորհիվ, որը նախաձեռնեց բանակցություններ և խաղաղապահներ ուղարկեց Ղարաբաղ։ Այժմ մենք կենտրոնանում ենք հումանիտար իրավիճակի վրա, որը վերաբերում է բոլոր միջազգային կազմակերպություններին և բարեկամ երկրներին, ներառյալ, Սերբիային։ Մեկ երկիր իրավունք չունի պահել հարյուրավոր գերիներ չորս ամիս պատերազմի ավարտից հետո։ Միջազգային հանրութունը, մեր գործընկերները, ներառյալ Եվրոպական Միությունը և Եվրոպայի Խորհուրդը, մշտապես բարձրացնում են այդ խնդիրը։ Հույս ունեմ, որ Ադրբեջանը կարձագանքի, եթե իսկապես ցանկանում է երկարատև խաղաղություն հաստատել և իր բնակչությանը նախապատրաստել խաղաղության։ Տպավորություն է ստեղծվում, որ, ցավոք, նրանք ամեն ինչ անում եմ այդ գաղափարին հակառակ։
Իսկ արդյո՞ք իրագործվում են համաձայանգրի մյուս կետերը։
Ադրբեջանը խոչնդոտում է միջազգային հումանիտար օգնության, հատկապես, ՄԱԿ և ԵՄ կառույցների համար, միջանցքների բացումը։ Արձանագրության համաձայն, գոյություն ունի ուղիղ միջանցք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, սակայն նրանք թույլ չեն տալիս, որպեսզի հումանիտար օգնությունն ուղարկվի այդ ճանապարհով, քանի որ ցանկանում են ամեն ինչ վերցնել իրենց վերահսկողության տակ։ Դիտավորյալ նշանակետ է ընտրվել և ոչնչացվում է հայկական մշակութային ժառանգությունը․ վանքեր, եկեղեցիներ, գերեզմանոցներ։ Մի քանի օր առաջ պայթեցվեց մի ամբողջ եկեղեցի։ Նախագահ Ալիևը Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջան այցելելիս, որը ներկայումս գտնվում է Ադրբեջանի օկուպացման տակ և որտեղ ադրբեջանցիներն երբեք չեն բնակվել, հայկական եկեղեցու պատերի հնագույն հայկական արձանագրությունները որակեց կեղծված։ Ինչպե՞ս են նրանք ենթադրում, որ մենք համատեղ ենք ապրելու, ի՞նչ են նրանք մտածում, երբ կոչ են անում հայերին, որ այնտեղ ապրեն, որպես ազատ քաղաքացիներ։ Իրականում նրանք ստեղծում են իրենց նոր պատմությունը։ Այս մի քանի տարիների ընթացքում տեսել եմ ադրբեջանցիների այնքա՛ն ինքնություններ, իսկ այժմ նոր ինքնություն են ստեղծում՝ մի հին քրիստոնեական ժողովրդի։ Քանի որ եթե եկեղեցում ոչնչացվում են հայկական արձանագրությունները, նշանակում է, որ նոր պատմություն է ստեղծվում։
 
...Մի քանի օր առաջ Ադրբեջանը նշեց 1918թ. նրանց նկատմամբ իրագործած ցեղասպանության օրը:
 
Նրանք լավ են ուսումնասիրել հայկական պատմությունը, և այժմ իրենց ուզում են որպես զոհ ներկայացնել: Սա առաջին անգամը չեն անում: Սա համատարած սուտ է, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից նրա համար, թե ինչ էին կատարել նախկինում և ինչ են կատարում այսօր: Եվ այսօր գոյություն ունի և շարունակվում է բացարձակ ցեղասպանական մտադրություն, քանի որ այն, ինչը հայկական է, ոչնչացվում է: Նաև լավ դաս ստացան Թուրքիայից, որը ոչ միայն ժխտում է հայոց ցեղասպանությունը, այլև պնդում է, որ դա հայերն են կոտորել միլիոնավոր թուրքերին: Անհեթեթությո՛ւն:
 
...Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել զինադադարի վերաբերյալ, սակայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ պետք է բանակցեին ԵԱՀԿ և նրա Մինսկի խումբը, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ։ Նրանք 30 տարվա ընթացքում ոչինչ չարեցին։
 
Համաձայն չեմ, 1994 թվականից պատերազմ չի եղել։ Սա շատ կարևոր էր։ Միսկի խմբի համանախագահները վերահսկողության ներքո էին պահում այդ իրավիճակը։ Այլ բան, թե որևէ մեկը գո՞հ էր դրանից, բայց չկային հազարավար զոհված երիտասարդներ, այլ տարվում էին քաղաքական բանակցություններ ծանր հարցերի շուրջ։ Կան հակամարտություններ, որոնց շուրջ բանակցությունները տևում են մինչև 100 տարի։ Գոյություն ունենին սկզբունքներ, որոնց հետ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը համաձայն էին։ Այժմ Ադրբեջանը նախաձեռնեց ագրեսիա, ամբողջությամբ անտեսելով մի ժողովրդի դիրքորոշումը, որն այնտեղ ապրում է հազարավոր տարիներ իր պատմական տարածքում։
 
Ո՞րն է Հայաստանի ներկայիս դիրքորոշումը։
 
Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ հակամարտությունն ավարտված չէ, բանակցությունների վերջնական նպատակը, այսինքն, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, լուծված չէ։ Ադրբեջանցիները սկսում են իրենց ասելիքը 1994 թվականից և անտեսում են այն հանգամանքը, որ ընդամենը 5-6 տարի դրանից առաջ, Խորհրդային Միության ժամանակաշրջանում, նրանք էին վտարել բոլոր հայերին Ադրբեջանից, որ նրանք էին առաջինը հարձակվել Լեռնային Ղարաբաղի վրա և ոչնչացրել հայկական բնակավայրերը։ Այն, ինչ որ կատարում էին իննսունականների սկզբին, նրանք չեն հիշատակում։ Մենք պետք է այժմ վերադառնանք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծմանը, որը պետք է իրագործի ինքնորոշման իր իրավունքը։ Մեկ այլ կարևոր հարց է՝ այնտեղ բնակվող ժողովրդի անվտանգությունը, որը նույնպես լուծված չէ։ Եվ այժմեական է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքների դեօկուպացիան։
Azerbejdžan još nije oslobodio sve zarobljene Jermene
Uprkos deklaraciji koju su 9. novembra 2020. godine potpisali premijer Jermenije Nikol Pašinjan i predsednici Ruske Federacije i Azerbejdžana Vladimir Putin i Ilham Alijev, kojom je u devet tačaka obustavljen rat za Nagorno-Karabah, ne ide sve po planu. Ambasador Jermenije u Češkoj Ašot Ovakimjan, koji je i nerezidentni ambasador u Srbiji, Htvatskoj, Sloveniji i Crnoj Gori, zabrinut je zbog toga što Azerbejdžan ne ispunjava obaveze koje je preuzeo. U intervjuu za „Politiku“ on kaže da je Jermenija svoje obaveze ispunila i da se povukla iz onih oblasti koje okružuju Nagorno-Karabah u rokovima koji su predviđeni. Međutim, tvrdi da Azerbejdžan nije ispunio odredbu deklaracije koja predviđa razmenu zarobljenika.
„Problem je što nisu do kraja rešena humanitarna pitanja. Azerbejdžan nije ispunio najvažniju tačku te deklaracije koja se odnosi na razmenu svih ratnih zarobljenika i drugih lica koja su zadržana. To je trebalo da se uradi po principu 'svi za sve'. Jermenija je vratila sve Azerbejdžance koji su bili ratni zarobljenici, i ne samo njih nego i neke koji su pre više godina uhapšeni u Karabahu kao zločinci. Azerbejdžan je vratio nekoliko desetina zarobljenika ali do današljeg dana prema utvrđenim podacima postoji još 71 ratni zarobljenik i stotine drugih lica od kojih su neka proglašeni za teroriste u Azerbejdžanu. Među njima su i vojnici i civili koji su u nekim selima u Karabahu ostali na svojim pozicijama a Azerbejdžanci su mesec dana posle sporazuma sproveli vojnu operaciju i sve ih pohapsili. Njih je bilo 62, od kojih 57 su do sada u zatočeništvu. Postoji dosta informacija i o drugim zarobljenicima, a među njima je i puno civila, uz to i žena“, naglašava ambasador.
․․․Međunarodna zajednica se nije pokazala u dobrom svetlu tokom rata u Nagorno-Karabahu, nisu mogli da zaustave rat. Kako očekujete da će sada reagovati?
Rat je zaustavljen 9. novembra zahvaljujući učešću Ruske Federacije, koja je pokrenula pregovore i poslala mirovne snage u Nagorni Karabah. Ali mi sada pričamo o humanitarnoj situaciji koja se tiče svih međunarodnih organizacija i zemalja dobre volje, uključujući i Srbiju. Ne može ni jedna zemlja četiri meseca da drži stotine zrobljenika posle prekida rata. Međunarodna zajednica, naši partneri, ukjljučujući EU i Savet Evrope, neprestano pokreću to pitanje. Nadam se da će Azerbejdžan reagovati ako zaista hoće da uspostavi trajan mir i pripremi svoje stanovništvo za mir. Izgleda, nažalost, da radi sve suprotno ovoj tezi.
Da li se ostale tačke sporazuma isunjavaju?
Azerbejdžan odbacuje da otvori koridore za međunarodnu humanitarnu pomoć, za organizacije UN i EU. Prema sporazumu, postoji direktan koridor između Jermenije i Nagornog Karabaha, ali oni ne dozvoljavaju da humanitrana pomoć ide tim putem jer žele da sve bude pod njihovom kontrolom. Namerno se cilja i uništava jermensko kulturno nasleđe na svim teritorijama koje su potpale pod azerbejdžansku kontrolu: manastiri, crkve, groblja. Pre nekoliki dana je minirana cela crkva. Predsednik Alijev tokom posete u područje Hadrut u Nagornom Karabahu, koje je se trenutno nalazi pod okupacijom Azerbejdžana, gde nikada nisu živeli Azerbejdžanci, označio starodavne jermenske natpise na zidovima jermenske crkve kao falsifikovane. Kako oni misle da ćemo da živimo zajedno, kako misle da zovu Jermene da žive tamo kao slobodni građani? Oni zapravo stvaraju svoju novu istoriju! Ja sam za ovih nekoliko godina video toliko identiteta Azerbejdžanaca, a sada se stvara neki novi identitet – nekog starog hrišćanskog naroda. Znači ako se u crkvi uništavaju jermenski natpisi, onda se stvara nova istorija.
...Pre nekoliko dana je Azerbejdžan obeležio dan genocida nad njima iz 1918.
Oni su dobro prostudirali jermensku istoriju i sada hoće sebe da prikažu kao žrtve. I to ne rade prvu godinu. To je totalna laž kako bi izbegli odgovornost za ono što su uradili i što rade i danas. I danas postoji apsolutno genocidna namera i nastavlja se jer se sve jermensko uništava. A i dobili su dobru lekciju od Turske, koja ne samo da negira genocid nad Jermenima, nego još i tvrdi da su to Jermeni pobili milione Turaka. Nonsens!
․․․Dogovoren je prekid vatre, a o pitanju statusa Nagorno-Karabaha bi trebalo da razgovara OEBS i njegova Minska grupa u kojoj su kopredsedavajuće Rusija, Francuska i SAD. Oni za 30 godina nisu ništa uradili.
Ne slažem se, od 1994. nije bilo rata. To je vrlo važno. Kopredsedavajući Minske grupe su tu situaciju držali pod kontrolom. Druga je stvar da li je neko bio zadovoljan time, ali nije bilo hiljada ubijenih mladića, nije bilo drugih država koje su ulazile na to područje, nego su bili politički regovori o teškim pitanjima. Ima sukoba o kojima pregovori traju i do 100 godina. I bili su principi sa kojima su i Jermenija, i Azerbejdžan bili saglasni. Sada je Azerbejdžan preduzeo agresiju, potpuno negirajući stav naroda koji tamo živi hiljadama godina na svojoj istorijskoj teritoriji.
Koja je sada jermenska pozicija?
Naša pozicija je sledeća: konflikt nije završen, konačan cilj ovih pregovora, naime status Nagornog Karabaha nije još rešen. Azerbejdžanci počinju svoju priču od 1994. i prenebregavaju činjenicu da su samo pet-šest godina ranije, u vreme Sovjetskog Saveza, oni su isterali sve Jermene iz Azerbejdžana, da su oni prvi napali Nagorni Karabah i uništili jermenska naselja. To što su učinili početkom devedestih, oni ne pominju. Sada moramo da se vratimo rešenju statusa Nagornog Karabaha, da ostvari svoje pravo na samoopredeljenje. Drugo važno pitanje je bezbednost naroda koji živi tamo, koje takođe nije rešeno. I aktuelno je pitanje deokupacije teritorija Nagornog Karabaha.
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: